Քաղաքական14:07, 19 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Եվրադատարանի վճիռը
Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում մեկանաբանել
է «Թուրքիայի Բանվորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի կողմից Շվեցարիայի
դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցի վերաբերյալ կայացված վճիռը:
Մեկնաբանության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից պատմական անվանված
այս վճիռը որակվում է, որպես «օրենքի գերակայության վրա հիմնված հասարակությունների
հիմքը հանդիսացող խոսքի ազատության պաշտպանության» մի նոր ժամանակշրջանի սկիզբ:
Թուրքական «Օդա թիվի»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանությունը շարունակվում
է հետևյալ տողերով. «ՄԻԵԴ-ի որոշումը
պատմության և օրենքի քաղաքականացման, ինչպես նաև պատմության միակողմանի մեկնաբանությունները
օրենքով ամրագրելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար կարևոր զգուշացում
է:
Մեր երկրի համար տարբեր կողմերից հետաքրքրություն ներկայացնող
այս դատավարությանը պետական մասնակցություն ենք ունեցել և այդ շրջանակներում մեր տեսակետներն
ենք հայտնել ՄԻԵԴ-ին:
Մեկնաբանությունում նշվում է, որ այս որոշումը ցույց է տալիս
նաև, որ 1915 թվականի դեպքերը պատմական և իրավական առումով տարբերվում են Հոլոքոստից:
Ըստ թուրքական ԱԳՆ-ի՝ որոշումը, որտեղ ցեղասպանության իրավական գնահատականի հարցում
հայտարարություն չի արվում, ցույց է տալիս, որ իրավական գնահատականներ տվողները միայնակ են իրենց
տեսակետների հետ: Մեկանաբանության մեջ թուրքական արտաքին գերատեսչությունը հույս է
հայտնել, որ այս որոշումը կանխարգելիչ հանգամանք կդառնա Եվրոպայի տարածքում շարունակվող
ժխտողականությունը քրեականացնող նախաձեռնությունների համար:
Մեկնաբանության վերջում նշվում է հետևյալը. «Եթե նույնիսկ հայերը
պատմությանն առնչվող այլ տեսակետներ ունեն, ապա այդ թեման գիտական դաշտում պետք է ազնիվ
ու բաց քննարկումների թեմա դառնա: Թուրքիան պատրաստ է այդ ուղղությամբ կատարել իր հասանելիքը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |