Իրավական09:33, 19 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում մինչև 3 տարվա ազատազրկում է սպասվում նրան, ով ապօրինի կմտնի ուրիշի «FB» անձնական հաշիվ

Թուրքիայում
դատարանը հանցագործություն է ճանաչել մի օգտատերի կողմից մեկ այլ օգտատերի
«FaceBook» սոցցանցում ունեցած անձնականի հաշիվ մուտք գործելը: Դատական նախադեպն
արդեն կա. 3 տարի առաջ մի քաղաքացի ոստիկանություն բողոք էր ներկայացրել, որ մուտք
են գործել «FaceBook»-իր անձնական հաշվի կառավարման էջ և փոխել տվյալները:
Այդ առթիվ հարուցվել էր քրեական գործը, ընթացել դատավարություն: Արդյունքում դատարանը կասկածյալին մեղավոր է ճանաչել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Տեղեկատվական համակարգերում տվյալները ոչնչացնելու, փոխելու կամ անմատչելիությունը կոտրելու» մասին հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է նշյալ հանցանքը գործած անձին դատապարտել 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկման:
Այսպիսով Թուրքիայում ուրիշի «FaceBook»-յան հաշիվ ապօրինի մուտք գործելը համարվում է քրեորեն հետապնդելի արարք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |