Տարածաշրջան09:18, 20 Դեկտեմբեր 2013
Yeni Mesaj. Թուրքիան լիակատար ձախողվել է մահմեդական աշխարհում
Իսլամական
աշխարհում ակտիվ պետության դեր ստանձնելու հարցում լիակատար ձախողում ունեցած
Թուրքիան այժմ ուղղվել է դեպի Հայաստան ու Հունաստան: Այս կարծիքին է թուրքական
«Յենի մեսաժ» թերթի վերլուծաբան Մուհարրեմ Բայրաքթարը: Ըստ նրա` Անկարան հավանաբար
մտածել է, թե իսլամական աշխարհում բան դուրս չեկավ, թեկուզ թող քրիստոնյա աշխարհում
ինչ-որ բան դուրս գա: Բայց այդտեղ ևս տխուր արդյունքի դեմ հանդիման եղավ:
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցին` Բայրաքթարը հստակ նշում է, որ հայկական կողմը Թուրքիայից պահանջում է տեր մնալ ցյուրիխյան արձանագրություններում դրած ստորագրությանը:
«Իսկ այդ արձանագրությունները Թուրքիային նստեցնելու են ցեղասպանություն գործած մեղավորի աթոռին ու Հայաստանի առաջ ճանապարհ են բացելու հատուցման և տարածքային պահանջների համար»,- մեկ այլ սյունակագիր տկն Գյուլսերեն Այթաշի խոսքերն է մեջբերում հոդվածագիրը:
Բայրաքթարը վերջում հիշեցնում է, որ Այթաշը 2013-ի ապրիլին Թուրքիայի խորհրդարանին նամակ էր հղել, որտեղ շարադրել էր անհրաժեշտաբար իրականացվելու ենթակա 4 պահանջ:
1. Հետ կանչել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանից և չեղյալ հայտարարել:
2. Կատարել հարկ եղած սահմանադրական փոփոխություններ միջազգային պայմանագրերի բնույթը Թուրքիայի սահմանադրության հետ հակասության չմտնցելու համար:
3. Այդուհետև Հայաստանի հետ ստորագրվելիք ցանկացած պայմանագրի տեքստում ամրագրել մի կետ, ըստ որի, այդ պայմանագիրը չպետք է կիրառվի կամ մեկնաբանվի 1921-ին կնքված Կարսի պայմանագրին հակառակ:
4. Ի պատասխան այն երկրների խորհրդարանների, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանության բանաձև, Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ - TBMM) իր հերթին պետք է նրանց դատապարտող օրինագծեր ընդունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |