Իրավական07:59, 20 Դեկտեմբեր 2013
Հայ զինվորի սպանության գործով թուրք վկան խոստովանել է, որ իր վրա ճնշումներ են գործադրվել

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում տեղակայված
ժանդարմերիայի զորամասում 2011 թվականին ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ ժամկետային զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործով վկա Հալիլ Էքշիի և սպանության կասկածյալի մերձավորներից Բյուլենթ Քայայի նկատմամբ դատական գործ է հարուցվել՝ սուտ վկայության մեղադրանքով:
Այդընի առաջին ատյանի քրեական դատարանում դեկտեմեբերի 16-ին տեղի ունեցած դատական գործի առաջին նիստի ժամանակ Սևակ Բալըքչըի սպանության վկա Հալիլ Էքշին հայտնել է, որ կասկածյալի մերձավոր Բյուենթ Քայայի ճնշման տակ փոխել է նախնական ցուցմունքները: «Զինվորական ծառայության ժամանակ իմ տված ցուցումունքներում վտանգավոր կետեր կային, որոնք նրանց օգտին չէին, ես պետք է փոխեի ցուցմունքներս»,-Էքշիի խոսքերը մեջբերում է թուրքական «t24» լրատվական կայքը:
Հիշեցնենք , որ Սևակի սպանության գործով վկա անցնող շարքային Հալիլ Էքշին իր առաջին ցուցմունքում նկարագրել էր սպանության պահը, երբ կսկածյալ Քըվանչ Աղաօղլուն, որը դատարանի
վճռով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, ուսից իջեցրել էր զենքը, լիցքավորել և փողն ուղղել 1-2 մետր հեռավորության վրա կանգնած Սևակի վրա: Երկրորդ ցուցմունքի ժամանակ սպանության այդ տեսարանի նկարագրությունը նա հերքել էր` պնդելով թե չի տեսել ինչպես է տեղի ունեցել սպանությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |