Միջազգային17:21, 23 Դեկտեմբեր 2013
Haaretz. Թուրքիան «Կապույտ Մարմարայի» հարցով ավելի փոքր փոխհատուցման է համաձայնել

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելական «Haaretz» թերթին, հաղորդում
են, որ Թուրքիան համաձայնել է «Կապույտ Մարմարա» նավի դեպքերի համար պահանջած փոխհատուցմը
նվազեցնել:
Նշվում է, որ դեկտեմբերի սկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին
Նեթանյահուի ազգային անվտանգության խորհրդական Յոսսի Կոհենի, Նեթանյահուի և արտգործնախարարության
ներկայացուցիչների ու թուրքական պաշտոնյաների միջև Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման
ժամանակ քննարկվել է փոխհատուցման հարցը:
Նշվում է, որ Թուրքիան հրաժարվել է զոհվածների ընտանիքների համար
պահանջած նախկին մեկական միլիոն դոլար փոխհատուցումից՝ համաձայնելով ավելի փոքր գումարի:
Ըստ թուրքական մամուլի՝ իսրայելական թերթը նշել է, որ փոխհատուցման
հարցում համաձայնության հասնելուց հետո կարճ ժամանակում հարաբերությունների մակարդակի
բարձրացում և դեսպանատների վերաբացում է սպասվում:
Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ին Գազայի հատված մարդասիրական օգնություն և կամավորականներ տեղափոխող «Ազատության նավատորմ» անվանումը կրող նավատորմի կազմում գտնվող թուրքական «Կապույտ Մարմարա» նավի
անձնակազմի և իսրայելցի հատուկջոկատայինների միջև սկսված մարտի արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնք բոլորն էր ազգությամբ թուրք են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |