Հասարակական11:29, 23 Դեկտեմբեր 2013
Թուրք վերլուծաբան. «Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին, որպեսզի 1.5 մլն զոհերի թիվը չավելանա»
«Հայրենիքի մշակույթի, լեզվի, պատմության, ազատության համար պայքարի գործում
կարևոր ներդրում ունեցած մտավորական, գրող և ակտիվիստ Սևան Նիշանյանին
կաշառակերության սկանդալի հետ միաժամանակ առանց
աղմուկի ուղարկում են ճաղերի ետև»,-գրում է սյունակագիր Սաիթ Չեթինօղլուն:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում նա նշել է, որ Նիշանյանի դեպքը մի քանի տեսակյունից կարելի է դիտարկել:
1. Խոսքի ազատության տեսանկյունից
Ազատ ձայնն իր գաղափարների պատճառով դատապարտելը ռիսկային է: Եվ այդ պարագայում ամենալավ տարբերակը մի հանցանք հարմարեցնելն ու պատժելն է:
Վերջին շրջանում նման մեթոդով դատապարտվել
են բազմաթիվ գրողներ, թերթեր, ամսագրեր, հրատարակչություններ: Սևան Նիշանյանի
դեպքն օրենքը քաղաքական նպատակների գործիք դարձնելու վառ օրինակ է:
2. Հայերի ունեցվածքի բռնազավթման տեսանկյունից
Երիտթուրքական ավազակախմբի՝ հայերի
ունեցվածքի համակարգված կերպով բռնազավթելու գագաթնակետներից մեկը 1963 թվականին
Սահմանադրական դատարանի կողմից հայերի ունեցվածքը պետականացնելու որոշումն էր:
Սևանին էլ սեփական գույքի վերանորոգումից հետո վախեցնելով ունեցվածքը փորձեցին
բռնազավթել: Սևանն էլ ունեցվածքը Նեսին հիմնադրամին նվիրաբերեց՝ ասելով. «Եթե հայ
եմ, ապա առանց պահանջելու պետք է տամ»:
Սակայն նրան իրեն չպատկանող
մեկսենյականոց գյուղական տան պատճառով 4 տարվա բանտարկության դատապարտեցին:
3. Կաշառակերության տեսանկյունից
Մի կողմից աշխարհի աչքի առաջ կայսրության մայրաքաղաք Ստամբուլը քաղաքաշինության
նախարարության հետ միասին բետոնապատ տարածքի են վերածել , սակայն դա անող մարդիկ
անձեռնամխելի են: Իսկ մյուս կողմից Շիրինջեում
սուղ միջոցնեով ստեղծված դրախտը քննարկումների առարկա է դարձել: Որտե՞ղ են գյուղական մեկսենյականոց տան
պատճառով 4 տարի բանտարկության
դատապարտում:
4. Հայկական ծագման տեսանկյունից
Անընդունելի է, երբ թեկուզ մեկ հայ չի ընկճվում: Պետության հզորների աչքի
առաջ Սևանը իսլամի առասպելաբանության դեմ
է խոսել: Երբ թերթերում ամեն օր քրիստոնեության դեմ նյութեր են գրում, դա ոչինչ,
իսկ ահա իսլամի դեմ երկտող գրելու պատճառով Սևանին դատապարտում են 13.5 ամսվա
ազատազրկման: Մինդեռ իրականում պատճառը նրա հայ լինելն է:
5. Հայոց ցեղասպանության 100 ամյակի տեսանկյունից
Պետությունը, որն ամեն կողմից պատրաստվում է 2015 թվականին, պետք է
ամենաազդեցիկ մարդկանցից մեկին լռեցներ:
Այս հողերում 20-րդ դարում մեկուկես միլիոն հայ է սպանվել: Հրանտի սպանության ժամանակ 1.500.000+1, զինվորական ծառայության ժամանակ «կատակով» սպանված Սևակ Բալըքչըն 1.500.000+2 են ասում, իսկ Սևանի դատապարտումից հետո 1.500.000+3 են ասում:
Պետք է չլռել և անսասան կանգնել ցեղասպանության 100 ամյակին արդարություն փնտրող հայ ժողովրդի կողքին, որպեսզի «1.500.000+3»-ը չավելանա այլևս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |