Քաղաքական13:30, 23 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի նախագահի մրցանակի հանձնման արարողությանը առաջին անգամ հրավիրվել է Դիարբեքիրի հայամետ քաղաքապետը
Թուրքիայի
նախագահի նստավայրում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Մշակույթի և արվեստի
բնագավառում նախագահի մրցանակի» հանձնման արարողությանը այս տարի հրավիրվել է նաև Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն ու
ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) անդամ Աբդուլլահ Դեմիրբաշը:
Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ
միջոցառմանը հրավիրվում է ԽԺԿ-ական պաշտոնյան:
Աբդուլլահ Դեմիրբաշը 2007 թվականին Դիարբեքիրի քաղաքապետարանում քրդերենը որպես
աշխատանքային լեզու օգտագործելու համար հեռացվել է պաշտոնից, սակայն հաջորդ
ընտրություններին վերընտրվել է: Քուրդ քաղաքապետը հայտնի է իր հայամետ քաղաքականությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |