Տնտեսական09:00, 23 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում հակակոռուպցիոն սկանդալը բացասաբար կազդի տնտեսության վրա

Թուրքիայում
իրականացված աղմկահարույց հակակոռուպցիոն օպերացիան, որը կապվում է Թուրքիայի
կառավարության հետ, քաղաքական մեծ վնաս վերաբերյալ շահարկումների տեղիք է տվել:
Այս մասին գրում է թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Ժուստ Լագենջիկը:
Նա հայտնում է, որ
Թուրքիայում ամենակարևոր հարցերից մեկը,
իհարկե, այն է, թե այդ սկանդալը
ինչպես կանդրադառնա հաջորդ տարվա ընտրությունների
վրա: «Արդյո՞ք իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացությունը իսկապես կորցրել է իր կարևոր որակներից մեկը՝ ապօրինությւոնների
դեմ շիտակ պայքարողի իր կեցվածքը, թե՞
թուրքական քաղաքականության դասական օրինակով, արտաքին ուժերին մեղադրելով, դավադրության
տեսություններ ստեղծելով, հանրության ուշադրությունը կշեղի
և կկարողանա վնասը վերացնել»,- գրում է վերլուծաբանը:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի
վրա, որ երկրի կառավարությունը, ինչպես Գեզի զբոսայգու դեպքերը, այնպես էլ 2-րդ անգամ
հաջորդած հասարակական լարվածության պատճառները
հասկանալ փորձելու, կամ էլ ծանր և փաստարկված մեղադրանքները լրջորեն հետաքննելու փոխարեն փորձում է ներկայացնել,
որ Թուրքիան երկրի առաջխաղացումը խոչընդոտող
մութ ուժերի զոհն է դարձել:
Դա կարող է իշխող
կուսակցության ընտրազանգվածին համոզել և փրկել կուսակցությունը պարտությունից, սակայն կառավարության նկատմամբ արտասահմանյան վստահությանը և հարգանքին ծանր հարված
է հասցվում:
Վստահության
կորուստը հատկապես Թուրքիայի տնտեսության
վրա կարճաժամկետ հատվածում կործանարար ազդեցություն կարող է ունենալ:
Վերլուծաբանը
մեջբերում է նաև 10 և ավելի տարների Թուրքիայում աշխատող գործարարի կարծիքը երկրում
ստեղծված իրավիճակի մասին: Վերջինս նշել է, որ բարձրաստիճան անձանց նկատմամբ
կառուպցիայի մեղադրանքներն իրեն բնավ չեն զարմացրել: Առանց իշխող կուսակցության
հետ լավ հարաբերությունների և, ինչպես երևում է, մեծ չափերի կաշառքի, հնարավոր
չէ շատ շահավետ էներգետիկ ոլորտի մրցույթում հաղթել:
Ըստ արտասահմանցի գործարարի՝
վերջին սկանդալն ընկերությունների, որոնք չեն վստահում կառավարության թափանցիկությանը
և քաղաքականության
կանխատեսելիությանը, կարճաժամկետ ներդրումների վրա միանշանակ բացասական ազդեցության կունենա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում
ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ
ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ
ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր
Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չազլայանի ու քաղաքաշինության նախարար
Էրդողան Բայրաքթարի որդիները:
Թուրքիայի
ընդդիմության պահանջել է հեռացնել գործին
առնչվող նախարարներին: Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»
կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խայտառակությունն համարել այն է, որ
կոռումպացված նախարարներն իրենց պաշտոններին են:
Թուրքիայում իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը հայտնել
է, որ Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ կարող են տեղի
ունենալ հաջորդ շաբաթ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |