Տարածաշրջան06:59, 24 Դեկտեմբեր 2013
Վանում և Միջերկրական ծովում ստորերկրյա ցնցնումներ են գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Վան քաղաքում
և Միջերկրական ծովում ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, որոնք հաջորդել են մեկը
մյուսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» լրատվական կայքը:
Ստամբուլի «Բողազիչի» համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն
Վանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոլպան գյուղում 5 կմ խորության
վրա: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով
ժամը 04:17-ին, ուժգնությունը կազմել է 4.1 բալ ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Ժամը
04:25-ին կրկին ցնցումներ են արձանագրվել 2.1 բալ ուժգնությամբ:
Վանի երկրաշարժից շուրջ մեկ ժամ անց ժամը՝ 05:32-ին, ստորերկրյա ցնցումներ են տեղի
ունեցել Միջերկրական ծովում: Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու մոտակայքում 14 կմ խորության
վրա: Հաջորդաբար 4 ցնցումներ են տեղի ունեցել, որոնցից ամենաուժգինը, ըստ Ռիխտերի սանդղակի,
եղել է 4.4 բալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |