Միջազգային13:33, 24 Դեկտեմբեր 2013
Էրդողանը և Ալիևը` մամուլի ազատությանը խոչընդոտած լիդերների շարքում (տեսանյութ)

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը պատրաստել է մի տեսահոլովակ ամենից շատ մամուլի ազատությանը խոչընդոտած ղեկավար անձանց մասին: Լրագրողների գործունեության սահմանափակումով աչքի ընկած տարբեր երկրների առաջնորդների մասին նշյալ տեսահոլովակում տեղ են գտել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը հիշեցնում է, որ ամռան տեղի ունեցած ժողովրդական խռովությունների (Գեզիի դեպքեր) ժամանակ թուրք ուժայինների ոչ իրավաչափ բռնի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել ավելի քան 100 լրագրող:
Հիշեցնենք, որ Թուրքիան այժմ աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում բանտարկված լրագրողների թվով: «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի (Committee to Protect Journalists) 2013 թվականի զեկույցի համաձայն` Թուրքիայում ազատազրկված է 40 լրագրող, Իրանում` 35, Չինաստանում`32:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |