Քաղաքական08:14, 26 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի կառավարության նոր կազմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը հայտարարել է կառավարության նոր կազմը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Էրդողանը հայտարարել է, որ կառավարության նոր կազմում 10 փոփոխություն է տեղի ունեցել: «Պրես թուրք» լրատվական կայքը ներկայացրել է փոփոխությունների ցուցակը.
1. Վարչապետի օգնական՝ Էմրուլլահ
Իշլեր (Բեքիր Բոզդաղի փոխարեն):
2. Արդարադատության նախարար՝ Բեքիր
Բոզդաղ (Սադուլլահ Էրգինի փոխարեն):
3. Ընտանիքի և սոցիալական հարցերով
նախարար՝ Այշենուր Իսնալ (Ֆաթմա Շահինի փոխարեն):
4. Եվրամիության հարցերով նախարար՝
Մևլութ Չվուշօղլու (Էգեմեն Բաղըշի փոխարեն):
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար՝ Ֆիքիր Ըշըք (Նիհաթ Էրգյունի փոխարեն):
6. Շրջակա միջավայրի և քաղաքաշինության
նախարար՝ Իդրիս Գյուլ Յուջե (հրաժարական տված Էրդողան Բայրաքդարի փոխարեն)
7. Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա (հրաժարական տված Մուամմեր Գյուլերի փոխարեն):
8. Էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զեյբեքչի (հրաժարական տված Զաֆեր Չաղլայանի
փոխարեն):
9. Երիտասարդության և սպորտի նախարար՝
Ակիֆ Չաղաթայ Քըլըչ (Սուաթ Քըլըչի փոխարեն):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում հակակոռուպցիոն խոշոր օպերացիա էր իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Սկանդալի պատճառով հրաժարական էին տվել երկրի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |