Տնտեսական08:50, 26 Դեկտեմբեր 2013
Կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիան կորցրել է 60 միլիարդ լիրա

Անցյալ
շաբաթ Անկարայում և Ստամբուլում իրականացված հակակոռուպցիոն օպերիացիան, որը ստացել է «Մեծ կաշառակերություն», իր բացասական ազդեցությունն է զգացնել տալիս
Թուրքիայի ֆոնդային բորսայի վրա: Եթե օպերացիայից
հետո առաջին շաբաթվա ընթացքում բորսայում 41 մլրդ. լիրայի կորուստ էր արձանագրվել,
ապա սկանդալի հետ առնչվող նախարարների հրաժարականից
հետո այդ թիվը հասել է 60 մլրդ.: Երեկ, երբ նախարարները ներկայացրել էին իրենց հրաժարականները,
Ստամբուլի արժեթղթերի բորսայում գրանցվել է 4,2% անկում: Նախորդ օրվա 518 մլրդ. լիրայի փոխարեն դեկտեմբերի
25-ին կատարվել էր ընդամենը 497 մլրդ. լիրայի առք և վաճառք:
Այսպիսով՝ ընդհանուր կորուստը հասել է 60 միլիարդի:
Թուրքական
«Սաբահ» թերթը հայտնում է նաև, որ կոռուպցիոն
սկանդալից հետո թուրքական լիրան արժեզրկվել է դոլարի համեմատ: Հրաժարականների հրապարակումից
հետո ԱՄՆ 1 դոլարի արժեքը 2,06 լիրայից բարձրացել է՝ հասնելով 2,09-ի:
Հիշեցնենք,
որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում հակակոռուպցիոն
խոշոր օպերացիա էր իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների
որդիներ: Սկանդալի պատճառով հրաժարական էին տվել երկրի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը,
Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը և Քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |