Տարածաշրջան07:08, 27 Դեկտեմբեր 2013
Դատախազությունը Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդուն կալանավորելու որոշում է կայացրել
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի իրականացված «մեծ կաշառք» անվամբ օպերացիայի գործը վարող դատախազ Մուամմեր Աքքըշը հարցաքննության շրջանակներում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» թերթը:
Դատախազը Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու մասին Ստամբուլի ոստիկանությանը ծանուցագիր է ուղարկել, որտեղ
նշված է 2014 թվականի հունվարի 2-ին Բիլալ Էրդողանի` Ստամբուլի գլխավոր
դատախազություն ներկայանալու անհրաժեշտության մասին: Ծանուցման մեջ նշվում է, որ նշված ամսաթվին չներկայանալու, դեպքում քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, Բիլալ Էրդողանը բերման կենթարկվի:
Ինչպես նշված է ծանուցման մեջ, Էրդողանին հարցաքննության կանչելու պատճառը, ըստ գլխավոր դատախազության, շահույթ հետապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան անդամակցելու վերաբերյալ նրա կասկածելի հայտարարությունն է:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական «Օդա թիվի» լրատվականը, վկայակոչելով իշախանական պատգամավորներից մեկին, հայտնել էր, որ Էրդողանի որդին հեռացել է Թուրքիայից` նախապես իմանալով վերահաս օպերացիայի և իր հնարավոր կալանավորության մսին: Իսկ վարչապետ ԷրդողանըՊակիստանից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել էր «Սաբահ» թերթի թղթակցի հետ՝ ներկայացնելով իր կարծիքը հակակոռուպցիոն օպերացիայի վերաբերյալ: Ըստ Էրդողանի՝ այս ամենի հետևում կանգնած են ավազակախմբերը, որոնք կապված են խորքային պետության հետ և իրեն փորձում են վնաս հասցնել իր որդու՝ Բիլալ Էրդողանին անունն արատավորելու միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |