Իրավական13:10, 27 Դեկտեմբեր 2013
«Ձերբակալվածներին հորդորել են մեղքը բարդել վարչապետ Էրդողանի վրա»

Թուրքիայում օրեցօր թեժանում է կոռուպցիոն սկանդալը և խորանում է ներկառավարական ճգնաժամը: Թուրքական «Յենի Շաֆաք» թերթի Անկարայի թղթակից Աբդուլքադիր Սելվին տարածել է մի սկանդալային տեղեկություն, համաձայն որի, ձերբակալվածներին առաջարկվել է իրենց ցուցմունքներում մեղադրանքներ ներկայացնել վարչապետ Էրդողանի դեմ և այդ կերպ վաստակել իրենց ազատ արձակումը:
Այդ մասին Սելվին հայտնել է «ՀաբերԹուրք» հեռուստաալիքի եթերից: Մասնավորապես այն հարցին, թե դեկտեմբերի 17-ի ոստիկանական օպերացիայից հետո արդյոք վարչապետ Էրդողանն է որոշ նախարարների պարտադրել հրաժարական տալ, թե ոչ, Սելվինը պատասխանել է. «Դա չգիտեմ, բայց մեկ այլ բան գիտեմ: Տեղյակ եմ, որ նախարարների ձերբակալված որդիներին և մյուս ձերբակալվածներին հորդորել են մեղքը բարդել վարչապետ Էրդողանի վրա, ցուցմունք տալ, թե իրենք գործել են բացառապես նրա հրահանգներով: Նման ցուցմունքների դեպքում ձերբակալվածներին խոստացել են ազատ արձակել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |