Միջազգային08:19, 28 Դեկտեմբեր 2013
Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիաներ կանցկացնեն Օլանդի Թուրքիա կատարելիք այցի դեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները բողոքի ակցիաներ կկազմակերպեն
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հունվար
27-ին Թուրքիա կատարելիք այցի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը
հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ֆրանսիայի
հայերին մասնակցել բողոքի ակցիաներին, որոնք
ողղված են Օլանդի Թուրքիա այցի և Թուրքիայի ԵՄ
անդամակցության դեմ:
Նշվում է, որ այս այցը նախագահի մակարդակով առաջինն է լինելու 20 տարվա ընդմիջումից հետո:
Բողոքի ակցիաներ տեղի կունենան
հունվարի 25-ին Լիոնում, Մարսելում, ինչպես
նաև հունվարի 26-ին՝ Փարիզում և Մոնպելյեում: Ցուցարարները կոչ կանեն Օլանդին
նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումը կյանքի կոչել՝ ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։:
Թուրքական թերթը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 16-ին Օլանդը ընդունել
էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներին, որոնց հայտնել էր, որ մայիս
ամսին կհայտարարի Հայոց ցեղասպանության ժխտումը
քրեականացնող օրենքի մասին: Ո՛չ Ելիսեյան պալատը, ո՛չ էլ Ֆրանսիայի արտգործնախարարությունն
այդ տեղեկությունը չեն հերքել, իսկ դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են այն մեկնաբանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |