Միջազգային09:01, 10 Հունվար 2014
Խոլորձի մանուշակագույն տեսակը ստացել է Էրդողանի ու նրա կնոջ անունը (տեսանյութ)

Հեռավոր արևելյան աշխատանքային ուղևորության շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Սինգապուր, հանդիպում ունեցել օրենսդիր մարմնի ղեկավարության հետ: Այնուհետև Թուրքիայի վարչապետին և նրա տիկնոջը` Էմինե Էրդողանին, առաջարկվել է զբոսանքի դուրս գալ Սինգապուրի նշանավոր բուսաբանական այգում:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ, ի պատիվ Թուրքիայից ժամանած զույգի, խոլորձի (օրխիդեա) ենթատեսակներից մեկին` մանուշակագույն ծաղկատեսակին, տրվել է Թայիփ-Էմինե Էրդողան անունը: Նախկինում նման պատվի արժանացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան:
Նշենք, որ Վանդա Միսս Ջոակիմ անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես
«Սինգապուրյան խոլորձ» և հանդիսանում է
այդ երկրի ազգային խորհրդանիշը, իր անունը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող
հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այդ
ծաղկատեսակը: Աշխեն Հովակիմյան ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում Բարսեղ և
Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |