Տարածաշրջան11:22, 13 Հունվար 2014
Օջալան. «Ես ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակ Հրանտ Դինքի պայքարը»

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 11-ին հանդիպել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP-ԽԺԿ) և «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության հետ:
Թուրքական «Զաման» թերթը հայտնում է, որ հանդիպման ժամանակ Օջալանն ուղերձ է հղել նաև Թուրքիայի հայ քաղաքացիներին: «Ես հարգում եմ հայ ժողովրդի արժանի զավակ Հրանտ Դինքի հիշատակը և ողջունում նրա պայքարը»,- ասել է քրդերի առաջնորդը:
Օջալանը նշել է, որ նպատակ ունի առանձին ընդարձակ նամակով դիմել հայ քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ դա կկարողանա անել Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին:
Տեղեկացնենք, որ Աբդուլլահ Օջալանը, ով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ղեկավարն է և համարվում է քրդերի առաջնորդը, 1999 թվականից ցմահ պատիժ է կրում թուրքական Իմրալի կղզու բանտում: 2013 թվականից Թուրքիայի իշխանությունները Օջալանի հետ միասին քրդական հարցի լուծման գործընթաց են սկսել, որի շուրջ բանակցությունները վարում են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |