Միջազգային09:51, 13 Հունվար 2014
Ամերիկացի փորձագետ. «Թուրքիայի դեմոկրատիա. 2 քայլ առաջ, 2 քայլ հետ»

Թուրքիայի հարցերով ամերիկացի փորձագետ Հենրի Բարքեյը լարվածություն
կանխատեսել է Անկարա-Վաշինգտոն առաջիկա հարաբերություններում: Բարքեյը նշում է, որ
Անկարայում և Ստամբուլում իրականացված «Մեծ կաշառակերություն» ոստիկանական
օպերացիայից հետո Թուրքիայում սկսել են արտաքին ուժերի ձեռագիր փնտրել կատարվածի
մեջ, մասնավորապես Միացյալ Նահանգների ու Իսրայելի: Փորձագետը հիշեցրել է, որ
Թուրքիայի ամենամեծ դաշնակիցը, օգնություն ցուցաբերողը ԱՄՆ-ն է, մինչդեռ Անկարան
իր կողմնակիցներին տրամադրում է ԱՄՆ-ի դեմ, սարսափելի բաների մեջ անհիմն մեղադրում
Միացյալ Նահանգներին:
Փորձագետի համոզմամբ` Թուրքիայում գարնանը առավել ակտիվ ընդդիմություն կձևավորվի: Մարտի 30-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին 50 տոկոսի հավակնող իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լավագույն դեպքում կստանա 42 տոկոսանոց հանրային աջակցություն:
Հենրի Բարքեյը, բնութագրելով Թուրքիայի հասած ժողովրդավարության աստիճանը, ասել է. «Թուրքիայի դեմոկրատիա. եկու քայլ առաջ, երկու քայլ հետ: Թուրքիայում ժողովրդավարությունը կիսահասուն մակարդակի վրա է մնացել և 2012-ից սկսած դոփում է նույն տեղում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |