Միջազգային08:28, 14 Հունվար 2014
ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուին. «Ահմեթ, քո տեղը ե՞ս պիտի խոսեմ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին
երկկողմ հանդիպում են անցկացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Դավութօղլուն Փարիզում
հանդիպել է նաև իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները
հայտարարություններով հանդես են եկել լրագրողներին առջև:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի` ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի մասով նշել է, որ իրենք մտահոգված են այդ երկրում օրենքի գերակայության խնդրով: Քերրին հայտնել է, որ Վաշինգտոնը նպատակ չունի խառնվել Թուրքիայի ներքին գործերին, բայցևայնպես Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:
Ուշագրավ մի դրվագ է եղել, որը չի վրիպել հատկապես Թուրքիայի ընդդիմության
ուշադրությունից: Այն ժամանակ, երբ Դավութօղլուն լրագրողներին ընթերցում էր իր
ձեռքում եղած տեքստը, ԱՄՆ պետքարտուղարը շրջվել է դեպի թուրք նախարարն ու հարցրել.
«Մեր հանդիպման մասին խոսելու՞ ես, թե° ես խոսեմ քո տեղը»: Սա անհարմար դրության
մեջ է դրել է Դավութօղլուին:
Նախարարների փարիզյան հանդիպմանը անդրադարձած Թուրքիայի ընդդիմադիր«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխանագահ Ֆարուք Լողողլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր դժգոհությունը: Նախ նա դժգոհել է, որ Դավութօղլուն խոսել է ամերիկյան, իսկ Քերրին թուրքական դրոշի ներքո: Բացի այդ Ֆրանսիայում կա թուրքական դեսպանատուն և ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի հարցով հանդիպումը կարող էր անցկացնել այնտեղ:
Լողողլուն ընդգծել է մի հանգամանք ևս. Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկրում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո վերջերս մեղադրանք է հասցեագրում ԱՄՆ-ին և Իսրայելին Թուրքիայի դեմ որոգայթ լարելու համար:
«Բայց պրն Դավութօղլուն Քերրիի հետ հանդիպմանը դեմքի երջանիկ արտահայտություն ուներ: Ասել է թե` գոհունակություն էր զգում Քերրիի հայտարարությունից: Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետի այն թեզը, թե արտաքին ուժերն են Թուրքիայում սկանդալ հրահրում, հօդս է ցնդում»,- կարծիք է հայտնում է ընդդիմադիր գործիչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |