Հասարակական12:24, 14 Հունվար 2014
Թուրք պրոֆեսորը դատապարտել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը
Վերջին օրերին Թուրքիայի հանրային ու լրագրողական շրջանակներում բուռն
քննարկման առարկ ա է դարձել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ
Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական
իշխանությանը զուգահեռ ձևավորված պետությունների մաս են կազմում ազգայնական
հայերը, հույները և հրեաները: Հոզաթի այդ հայտարարությունը խստորեն քննադատել է պրոֆեսոր
Ահմեթ Ինսելը: Նա տարակուսանքով ակնկալում է, թե արդյոք քրդերի առաջնորդ Աբդուլլահ
Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա
խնդրին և վերջ կդնի այդ անհեթեթությանը:
Հիշեցնելով, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներն արդեն դատապարտել են «ռասիսզմի գարշահատություն ունեցող այդ հայտարարությունը», Ինսելը ուշադրություն է հրավիրել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պահպանած լռության վրա: Դրա համար էլ, ըստ նրա, «ՔՀՄ»-ի գործադիր խորհրդի անդամ Ռըզա Ալթունը 2 օր անց կրկնեց իր գործընկերոջ այդ խայտարակ հայտարարությունը` ավելացնելով նոր դետալներ:
«Թուրքական պետության ներսում հայկական, հունական և հրեական ազդեցիկ լոբբի կա: Այդ լոբբիստական ուժերը, ելնելով իրենց հետապնդած շահերից, քրդական հարցի լուծումը նպատակահարմար չեն դիտում»,- ասել էր Ալթունը:
Ահմեթ Ինսելը, զարմանք հայտնելով Ալթունի այդօրինակ դատողության կապակցությամբ, գրում է. «Տեղյակ չեմ, թե Ռըզա Ալթունն ինչ տեսակ աշխարհում է ապրում և որտեղից է տեղեկություններ ստանում, բայց եթե նա իրոք հավատում է իր ասածին, թե Թուրքիայի ներսում ձևավորված հայկական, հրեական և հունական լոբբի կա, որը ազդեցություն ունի պետության վրա, ուրեմն պետք է կասկածել նրա հոգեկան առողջության վրա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |