Հասարակական08:51, 14 Հունվար 2014
Պատարագ է մատուցվել Դիարբեքիրի հայկական սուրբ Կիրակոս եկեղեցում
Դիարբեքիրի (պատմական Աղձնիք) Սուրի շրջանում գտնվող հայկական սուրբ
Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցել են բազմաթիվ հրավիրյալներ ինչպես Թուրքիայի
տարբեր շրջաններից, այնպես էլ արտասահմանից:
Թուրքական «Սթար գյունդեմ» լրատվական կայքը հայտնում է, որ պատարագին մասնակցել է նաև
« The Wall Street Journal» թերթի լրագրող,
նյույորքաբնակ Ավետիս Հադիջյանը, ով արմատներով Դիարբեքիրից է:
Պատարագին իրենց մասնակցությունն են բերել նաև Դիարբեքիրում բնակվող ուդի հայտնի վարպետ
Երվանդ Բոստանջըն, Բեդրի Այսելին, սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Յուսուֆ
Աքբուլուոը և այլք:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: 2011 թվականին վերանորոգված եկեղեցում տարին մի քանի
անգամ պատարագ է մատուցվում:
2013 թվականին Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի և սուրբ Կիրակոս եկեղեցու
հիմնադրամի ղեկավարության միջև համաձայնություն էր ձեռք բերվել եկեղեցու մի հատվածն
օգտագործել որպես թանգարան, որտեղ պետք է ցուցադրվեն քաղաքի հայկական անցյալի մասին
ցուցանմուշներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |