Տարածաշրջան11:55, 15 Հունվար 2014
Թուրքերը ծրագրում են վերանորոգել Սեբաստիայի հայկական Սբ Գևորգ եկեղեցին

Թուրքական բանակի 5-րդ հետևակային ռազմաուսումնական
բրիգադի տարածքում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցին նախատեսվում է վերանորոգել:
Այդ մասին «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցին հայտնել են
Սեբաստիայի (Սիվաս) նահանգապետարանում: Ստացված տեղեկության համաձայն` Թուրքիայի
պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գիտությամբ և նահանգապետ Զուբեիր Քեմելեքի
հրահանգով պատմական հայկական եկեղեցին ենթարկվելու է վերանորոգման և օգտագործվելու
է մշակութային նշանակությամբ:
Նահանգապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է եկեղեցին նշյալ ռազմական գտուց դուրս բերելու և տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ դնելու թղթաբանությունը: Իսկ վերանորոգումը ծրագրվում է իրականացնել առմանը:
Նշյալ եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը, որն ամեն տարի ունենում է բազմաթիվ հայ այցելուներ:
Նահանգապետարանի աշխատակիցը գովեստի խոսքեր է շռայլել Թուրքիայի հասցեին` ասելով, որ պետությունը հոգ է տանում իր հայ քաղաքացիների սրբավայրերի համար և այդ իմաստով եզակի երկրներից մեկն է: Մինչդեռ հարկավոր է հիշեցնել, որ 1914 թվականին օսմանյան գրանցամատյանների համաձայն` Օսմանյան կայսրությունում հայ համայնքին պատկանող 2.538 եկեղեցի և 451 վանք կար: Այսօր դրանց մեծ մասը չկան: Ինչպես Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր ահանզագել, 1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցիներից այսօր մնացել է 45-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |