Ցեղասպանություն12:42, 15 Հունվար 2014
Թուրք պատմաբաններն ուռճացնում են ցեղասպանությունից փրկված հայերի թիվը

Շվեյցարական Ժնև քաղաքում բնակվող պատմաբան Մեհմեթ Շյուքրյու Գյուզելը բացահայտել է հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ թուրք պատմաբանների զեղծարարությունները: Ըստ Գյուզելի «Մերձավոր Արևելքի օգնության միություն» կազմակերպության ներկայացուցիչները 1921 թվականին զեկույց էին պատրաստել հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ, ինչն էլ պատմաբանների կողմից սխալ է հաշվարկվել: Մեհմեթ Շյուքրյու Գյուզելն այս եզրահանգմանն է եկել ՄԱԿ-ի գրադարանում կատարած ուսումնասիրություններից հետո:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Վաթան» թերթը մեջբերում է Գյուզելի խոսքերը.
«Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի լրտեսների կողմից (նկատի ունի «Մերձավոր Արևելքի օգնության միությունը»-խմբ.) պատրաստված զեկույցում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում ապրող, փախստականի կարգավիճակով
աշխարհի տարբեր երկրներ ցրված, անձնագրերը փոխած հայերի ընդհանուր թիվը 817 873 է կազմում:
Այս տվյալը ներառում է նաև այդ թվականին (1921-խմբ.) Ստամբուլում և երկրի արևելյան շրջաններում մնացած
հայ բնակչության թիվը, որը ըստ նույն զեկուցի, եղել է 281 հազար մարդ: Սակայն ԱՄՆ արխիվային
փաստաթղթերից մեկում տեղ գտած հայտարարության պատճառով մեծավ մասամբ թուրք պատմաբանները
817 հազար թիվը վերագրել են փախստական հայերին՝ դրան գումարելով 281 հազար: Ստացված
թվին գումարել են նաև ԱՄՆ արխիվային փաստաթղթում նշված 95000 հայ կանանց
և երեխաների թիվը և ստացել 1 193 873 մարդ»:
Գյուզելը հավելել է, որ այդպիսով թուրք պատմաբանները մեծ սխալ են գործում՝ 2 անգամ հաշվելով Թուրքիայում մնացած
281 հազար հայերի թիվը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |