Իրավական13:54, 16 Հունվար 2014
Թուրքիայում հրահանգվել, բայց չի կատարվել կաշառակերության գործով 2-րդ օպերացիան

Թուրքիայում կաշառակերության գործով նոր դատախազական նոր օպերացիա է
նախապատրաստվել, որը, սակայն, չի իրականացվել ոստիկանական ուժերի կողմից:
Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ դատախազները ոստիկաններին
համապատասխան օպերացիայի հրահանգ են տվել, բայց Ստամբուլի ոստիկանությունը չի
իրագործել այն`դիտելով այն հակաօրինական:
Պետական պաշտոնյաների գործերը քննող դատախազ Իբրահիմ Բայթեքինը նախօրեին հրահանգել է կաշառակերության գործով հերթական օպերացիան իրականացնել: Բայց քանի որ հրահանգը չի կատարվել, այդ մասին գրավոր իրազեկվել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Քաղաքի ոստիկանությունն էլ իր հերթին հայց է ներկայացրել դատարան տրված հրահանգը հակաօրինական ճանաչելու պահանջով:
Նշվում է, որ նախկինում ևս նման դեպք տեղի է ունեցել, երբ Ստամբուլի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ձերբակալությունների վերաբերյալ դատախազ Մուամմեր Աքսարի տված հրահանգներն ու դատարանի կայացրած որոշումները:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Անկարայում և Ստամբուլում իրականացվել էր «Մեծ կաշառակերություն» անվամբ ոստիկանական խոշոր օպերացիան, որի հետևանքով երկրում ծագել է կոռուպցիոն սկանդալ ու ներկառավարական ճգնաժամ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |