Հասարակական11:33, 17 Հունվար 2014
«Ակոսի» հոդվածագիր. «Դինքը մահացած էլ մեծ գործ է անում»
Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի հոդվածագիր և թարգմանիչ Սարգիս Սերոբյանը թերթի հիմնադիր-խմբագրապետի սպանության 7-րդ տարելիցի նախաշեմին խոսել է նրա սպանության, պատճառների, հայ համայնքի արձագանքի, հասրակական աջակցության մասին:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սերոբյանը համոզմունք է հայտնել, որ Դինքը մահացած էլ մեծ գործ է անում: Հանուն Դինքի տեղի ունեցած քայլերթի ժամանակ փողոցները լցված էին մարդկանցով: Այդ մարդկանց մեծ մասը հայեր չէին, քանի որ եթե Թուրքիայի բոլոր հայերն էլ գային, միևնույն է, այդքան մարդ չէր լինի: «Այդ քայլերթը զարմացրեց և՛ հայկական համայնքին, և՛ թուրքական պետությանը: Եթե իմանային, որ այդպես էր լինելու, նրան չէին գնդակահարի, չէին թողնի, որ գնդակահարեն: Մենք կարծում էինք, որի Հրանտի սպանությունից հետո հայերի շրջանում արտագաղթ կսկսվի: Բայց այդպես չեղավ»,- հայտնել է հոդվածագիրը:
Ըստ Սերոբյանի՝ Դինքի սպանության պատճառներից մեկն էլ «Ակոս» թերթն էր: «Եթե Հրանտը «Ակոսը» չթողարկեր, նրան չէին սպանի»:
Սերոբյանը հավելել է նաև, որ Դինքի սպանությունից հետո կտրուկ աճել է «Ակոսի» տպաքանակը, որը սկզբնական շրջանում եղել է մոտ 3000, իսկ Դինքի մահից հետո հասել է մինչև 50000-ի: «Թուրք ընթերցողը սկսել էր «Ակոսը» փնտրել: Նրանք թերթը գնում էին, որպեսզի այն կարդալով հասկանան, թե ինչու սպանեցին Հրանտին»,- ասել է Սերոբյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |