Իրավական08:32, 20 Հունվար 2014
Թուրք հեղինակ. «Դինքի սպանությունից 7 տարի հետո մեր սրտերը վիրավոր են, մեր ձեռքերը` դատարկ»

Հունվարի 19-ին լրացավ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր
խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարին: Թեմային անդրադարձել է թուրքական
«Ռադիքալ» թերթի անվանի սյունակագիր Օրալ Չալըշլարը: Նա Դինքի սպանությանը հաջորդած
ժամանակաշրջանի մասին գրում է. «Անցել է արդեն 7 տարի, մեր սրտերը վիրավոր են, մեր
ձեռքերը` դատարկ: Հրանտի առաջ մեր վիզը ծուռ է»:
Չալըշլարը դժգոհություն է հայտնել թուրքական դատարանից ու արդարադատություն կոչվածից, որ այս 7 տարիների ընթացքում ամբողջովին չբացահայտեցին Դինքի սպանության հետևում կանգնած ուժերին:
«Դինքի սպանության համար պատասխանատվություն կրող մարդկանց ի հայտ բերելու մեր
բոլոր ջանքերը զրոյացվում էին դատարանների միջանցքներում»:
Հեղինակը, հիշեցնելով հայ և թուրք հասարակությունների հաշտության մասին Դինքի ունեցած երազանքը, գրում է. «Մոտենում է 2015-ը: Տեղահանության, ցեղասպանության 100-րդ տարին է լրանում: Աշխարհի մեծ մասը միակարծիք է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Իսկ Թուրքիան ներքին ճգնաժամ է ապրում»:
Չալըշլարը նշում է, թե հետմահու որքան կերջանկանար Դինքը, եթե Թուրքիան տեր կանգներ 1915-ին, ներողություն խնդրեր 1915-ին կոտորված հայերից ու նրանց զավակներից: Հոդվածագիրը կոչ է անում, որ 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանը 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի 7 հայ պատգամավորների հիշատակը հարգող ակցիա իրականացնի: Չալըշլարը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ Փարիզում, օրինակ, կա Կոմիտասի արձանը, մինչդեռ Անատոլիայում (Արևմտյան Հայաստան,- խմբ.), որտեղ մեծ երգահանը հսկայական գործունեություն է ծավալել, չկա Կոմիտասի կիսանդրին անգամ:
«Չմոռանանք` Դինքի մեծագույն երազանքն այն էր, որ Թուրքիան հաշվի նստի 1915-ի ցեղասպանության հետ: Ուզում եմ դա հիշեցնել մեր սրտերից փուշը հանելու համար»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |