Ցեղասպանություն09:39, 21 Հունվար 2014
Թուրքերը ևս մեկ դատ են շահել Հայոց ցեղասպանության թեմայով

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները հեղեղված են լրատվությամբ այն մասին,
որ ֆրանսաբնակ թրքուհի Սըրմա Օրանը շահել է հայկական սփյուռքի անվանի դեմքերից
մեկի` Ֆրանս-Արմենի ամսագրի տնօրեն, ապա նաև հրատարակչության տնօրեն Լորան
Լեյլեքյանի դեմ ներկայացրած դատական հայցը:
Բանն այն է, որ 2008-ին, երբ «Ֆրանսիայի կանաչների կուսակցության» անդամ Սըրմա Օրանը պետք է ընդգրկվեր ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվող թեկնածուների ցուցակում, նրա դեմ պայման է դրվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն Օրանն անհամաձայնություն է հայտնել և հրաժարվել թեկնածություն առաջադրելուց:
Այդ ժամանակ Լեյլեքյանը հրապարակել է Սըրմա Օրանի արարքը խստորեն դատապարտող մի հոդված, որտեղ նրան անվանել էր Անկարայի ժխտողական քաղաքականության խոսնակ: Իր հասցեին այդ և այլ գնահատականներ հնչեցնելու համար Օրանը դիմում է դատարան և պահանջում պատասխանատվության ենթարկել Լեյլեքյանին: Առաջին ատյանի, իսկ բողոքարկումից հետո նաև վերաքննիչ դատարանները բավարարել են Օրանի հայցը և Լեյլեքյանին պարտավորեցրել վճարել 4.500 եվրո տուգանք: Իսկ եթե 5 տարվա ընթացքում նա նորից գործի նույն հանցանքը, ապա կազատազրկվի:
Նշենք, որ Ֆրանսիայում բնակվող այդ թրքուհին դուստրն է թուրք այլախոհ մտավորական Բասքըն Օրանի, ով 2008-ին նախաձեռնել էր հայերից ներողություն խնդրելու արշավը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2013-ի դեկտմեբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Փերինչեքը Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Այդ հայտարարության համար շվեյցարական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |