Հասարակական16:05, 21 Հունվար 2014
Քուրդ գործիչը մեկնաբանել է «Զուգահեռ պետություների» մասին արած իր հայտարարությունը
Քրդական համայնքների միության (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը մեկնաբանել է իր կողմից արված «Զուգահեռ պետություններ» արտահայտությունը, որի ներքո նկատի էր ունեցել նաև Թուրքիայում գործող հայկական լոբբին:
Հոզաթը մեկնաբանելով աղմուկ հանած և բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տված հայտարարությունը, նախ հիշատակել է այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը 1915 թվականին ցեղասպանության է ենթարկվել և դաժան կոտորածների ենթարկվել: Հիշել է նաև Թուրքիայում բնակված հույներին ու ասորիներին՝ շեշտելով, որ նրանք ևս կոտորածների են ենթարկվել: Այնուհետև Հոզաթը հայ, հույն և ասորի ժողովուրդների պատմությունը փորձել է կապել քուրդ ժողովրդի պատմության հետ ասելով, որ քրդերի նկատմամբ ևս տարիներ ու դարեր շարունակ իրականացվել է ցեղասպանության քաղաքականություն:
Իր «Ազգայնական լոբբիներ» արտահայտությունը մեկնաբանելով՝ Հոզարթն ասել է. «Այդտեղ ես ժողովուրդներին չեմ
նկատի ունեցել: Ազգայնական լոբբի ասելով՝ ես ո՛չ հայ և ո՛չ էլ հույն ժողովրդին նկատի ունեմ: Խոսքս այդ
ժողովուրդների մասը հանդիսացող համաշխարհային կապիտալի և կապիտալիստ ուժերի հետ առաջ
շարժվող, նրանց քաղաքականությունը կիսող ու այդ սկզբունքների վրա հիմնված քաղաքականություն
վարող կապիտալիստ, մոդեռնիստ ուժերի մասին է: Նմանատիպ ուժեր քուրդ ժողովրդի մեջ
էլ գոյություն ունեն: Այսինքն բոլոր ժողովուրդների բարձր կամ էլիտար դասի մեջ էլ
գտնվում են «համագործակցողներ»: Այդ պատճառով էլ թիրախը ժողովուրդները չեն»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |