Հասարակական09:49, 22 Հունվար 2014
Թուրք «գորշ գայլերը» մտադիր են Երևանում լրատվական գործակալության գրասենյակ բացել (լուսանկարներ)
Հայկական «Անկախ» լրատվական կայքը
տեղեկատվություն է տարածել այն մասին, որ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել:
«Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման թույլտվություն ստանալու և Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար: Նրանք հանդիպում ունեցան նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի արձագանք կառաջացնի Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը»,- տեղեկացնում է «Անկախը»:
Թուրք պրոֆեսոր Հասան Օքթայը երևանյան հանդիպումների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել ու լուսնկարներ
է հրապարակել: Իր գրառումներում նա Երևանն անվանում է Ռեվան (Revan): Ուշագրավ են հատկապես այն լուսանկարները, որոնցից ակնհայտ է դառնում, որ Օքթայը և իրեն ընկերակցող թուրքերը «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ են կամ գոնե համակիր, քանի որ նրանք լուսանկարվելիս ցուցադրում են «Գորշ գայլեր»-ի սիմվոլիկան արտահայտող ձեռքի հատուկ նշանը:
Նշենք, որ «Գորշ գայլեր» (Bozkurt) թուրքական ծայրահեղական կազմակերպությունը համարվում է ահաբեկչական, որի հիմնական թիրախը մշտապես եղել են Թուրքիայում գտնվող ազգային փոքրամասնությունները՝ մասնավորապես հայերը: Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ «գորշ գայլեր» համալրել են ադրբեջանական զինուժը:
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը Թուրքիայի խորհրդարանում երրորդ տեղով ներկայացված ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունն է: «Գորշ գայլեր»-ն ունեն իրենց սիմվոլիկան արտահայտող ձեռքի հատուկ նշան, որն ունի հետևյալ նշանակությունը:
Ճկույթը թրքության խորհրդանիշն է, իսկ ցուցամատը` իսլամի: Այս երկու մատներն ազատ են, մյուս երեք մատները՝ մատնեմատը, միջնամատը և բթամատը, որ միացած են իրար, կնիք են խորհրդանշում, այսինքն` թրքության և իսլամի կնիքը աշխարհի վրա:
Հավելենք, որ գայլը թուրքերի տոտեմն է, նրանց պաշտամունքի առարկան: Ըստ նրանց՝ թուրքերի պապերին Հեռավոր Արևելքից մինչև Փոքր Ասիա ընկած ճանապարհին առաջնորդում էին գորշ գայլերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |