Հասարակական09:16, 22 Հունվար 2014
Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ է ընտրվել հայազգի Նորայր Իշլերը
2014
թվականի հունվարի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահի ընտրությունները:
Ընտրություններում հաղթել է ZELA-ի տնօրեն հայազգի Նորայր (Համբարձումյանը) Իշլերը: Նա հավաքել է 358 ձայն՝ 58 ձայնով հետ թողնելով իր հիմնական մրցակցին:
Թուրքական «T24» լրատվական կայքի հայազգի հոդվածագիր Րաֆֆի Հերմոնն անդրադարձել է թեմային:
Հոդվածագիրը Նորայր Իշլերին բնութագրել է որպես ազնիվ, հավասարակշռված, ինքնավստահ, խարիզմատիկ անձնավորություն:
Հեղինակը նշում է, որ այս ընտրությունը բոլոր առումներով՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական, ժողովրդավարություն վառ օրինակ է:
Սակայն Րաֆֆի Հերմոնը հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացրել՝ մի
կողմից հիշեցնելով հայերի նկատմամբ անարդարությունները (Ստամբուլում հայ ծեր կանանց վրա իրականացված հարձակումները, Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը,
որը մեղավորների չբացահայտելու համար պետության արածները թաքցվում են, ապացույցները՝ վերացվում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
ազգությամբ հայ ժամկետային զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը), իսկ մյուս կողմից մատնանշելով «Դրամատուրգների միության» նախագահի
պաշտոնում գրող Ալին Թաշչյանի ընտրվելու, Ստամբուլի
ոսկերիչների պալատի նախագահի ընտրություններում Նորայր Իշլերի հաղթանակի օրինակները:
Հոդվածագիրը նշում է, որ բոլոր վատ երևույթները ահեղ դատաստանի նախորդող շրջան է հիշեցնում:
Նա համոզված է, որ ահեղ դատաստանից խուսափելու միայն մեկ ճանապարհ կա: Այն է՝ պետք
է թույնը հակաթույնով փոխարինել և կրակի վրա
բենզինի փոխարեն ջուր լցնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |