Քաղաքական15:25, 24 Հունվար 2014
Թաներ Աքչամ. «Հայերի վերաբերյալ ՔԲԿ-ի հայտարարության հետևում պետությունն է կանգնած»
Թուրք ճանաչված պատմաբան պրոֆեսոր Թաներ Աքչամն անդրադարձել է Քրդական համայնքների համանախագահ Բեսե Հոզաթի՝ «Հայկական և հունական լոբիները զուգահեռ պետություններ են» հայտարարությանը:
Բեսե Հոզարթի նշյալ արտահայտությանը առաջ բերած բուռն քննարկումները շարունակցում են: Այս հայտարարության վերաբերյալ արձագանքներ եղան Թուրքիայի հայկական համայնքից, սոցիալիստներից և Թուրքիայում գործունեություն ծավալող Ազգերի ժողովրդավարական կուսակցությունից (HDP), որն ունի նաև հայազգի անդամներ:
Հայկական «Ակօս» թերթն այս թեմայով հարցազրույց է անցկացրել Թաներ Աքչամի հետ: Թուրք պատմաբանը տեսակետ է հայտնել, որ այս հայտարարությանն արել է Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ (PKK) Աբդուլլահ Օջալանը, իսկ մյուսները՝ այդ թվում և Հոզաթը, կրկնում են վերջինիս ասածը: Իսկ Օջալանին Թուրքիան է ստիպել այդպիսի արտահայտություն անել:
Թաներ Աքչամի հետ «Ակօս»-ի թղթակցհի անցկացրած հարցազրույցը՝ ստորև.
-Բեսե Հոզաթի արած հայտարարությունը ՔԲԿ-ի ղեկավարությանը ոչ հատուկ մի հայտատարություն էր, թե՞ դա ՔԲԿ/ՔՀՄ-ի (Քրդիստանի բանվորական կուսակցություն/Քրդական համայնքների միություն) քաղաքական մշակույթում առկա իրողություն է:
-Չպետք է այնպիսի ստալինական կառույցում,
ինչպիսին ՔԲԿ-ն է կենտրոնանալ քաղաքական մշակույթի վրա: Համոզված չեմ, որ Բեսե Հոզաթը
և Ռըզա Ալթունը լիովին հասկանում են իրենց
ասած խոսքերի արտահայտած իմաստը: Նրանք հավանաբար մտածում են, որ եթե առաջնորդ
Ափոն (Աբդուլլահ Օջալան) այդպիսի արտահայտություն է արել, ուրեմն այն ինչ-որ բան
նշանակում է ու կրկնել են: Սակայն վաղը առաջնորդ Ափոն կարող է մեկ ուրիշ հայտարարությամբ ասել, որ
արտահայտությունն արել է մեկ այլ իմաստով: Իսկ Բեսե Հոզարթն ու Ռըզա Ալթունը իրենց իրքորոշումը կհամապատասխանեցնեն առաջնորդի նոր ասածին:
Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս
արտահայտությունը ՔԲԿ-ի համար նորություն է: Ավելի, սա ոչ միայն ՔԲԿ-ի այլ նաև
մնացած քրդական շարժումների համար օտար հայտարարություն է: Այնպես է երևում, որ
Օջալանի այսպիսի արտահայտություն անելու և մյուսների կողմից էլ կրկնելու հետևում
պետությունն է կանգնած: Օջալանին պետությունն է ստիպել նման արտահայտություն անել:
-Ինչու՞ է պետությունը Օջալանին ստիպել նման արտահայտություն անել:
-Հայտնի է, որ հերջին տարիներին Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն) ու ՔԲԿ-ն տարածաշրջանում Սունի իսլամի վրա հիմնված փոխադարձ համագործակցության փնտրտուքի մեջ են: Այդ համագործակցության փնտրտուքի շրջանակներում է պահանջվել Օջալանից նման արտահայտություն անել, վերջինս էլ դրա մեջ հավանաբար ավելորդ ռիսկ չի տեսել: Սրանով Օջալանը Թուրքական պետությանը 2015-ին ընդառաջ ուղերձ է հղում, որտեղ ասում է. «Ցեղասպանության առիթով գլուխդ չեմ ցավեցնելու, ընդհակառակը՝ կողքիդ կլինեմ»: Այս հայտարարությունը կարող է լինել ԱԶԿ-ՔԲԿ ռազմավարական մերձեցման արտադրանքը:
-Ինչպե՞ս եք գնահատում Օջալանի մոտեցումները հայկական հարցի վերաբերյալ:
-Իմ կարծիքով Հայկական հարցը Օջալանի համար առանձնահատուկ կարևոր հարց չէ,
այլ՝ դետալ: Այդ պատճառով նշյալ հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը փոխելն իրենից
մեծ ռիսկ չի ներկայցնում՝ հաշվի առնելով շարժման (ՔԲԿ-PKK) ներկայիս վիճակը:
Հայկական հարցում Օջալանի դիրքորոշումը նման է Աթաթուրքի դիրքորոշմանը: Մուստաֆա
Քեմալը 1915-ի վերաբերյալ մոտեցումները բխեցնում էր ելնելով Ազգային ուխտի
շահերից: Օջալանն էլ նույն է անում: Նա իր կազմած ռազմավարությունն ունի: Նա ծրագրում
է, իր անմիջական առաջնորդության ներքո, ՔԲԿ-ի
վերահսկողության տակ գտնվող ու նրա կողմից
ղեկավարվող մի այլընտրանք ձևավորել: Հայկական հարցն այդ երկարաժամկետ
ռազմավարության մեջ երկրորդական և անկարևոր տեղ է զբաղեցնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |