Իրավական08:14, 24 Հունվար 2014
Թուրքիայի վարչապետի որդին պատրաստ է ներկայանալ հարցաքննության

Անկարայում ու Ստամբուլում 2013-ի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ
կաշառակերություն» ոստիկանական լայնածավալ օպերացիայից հետո երբ ձերբակալվեցին
անվանի գործարարներ, նախարարների որդիներ, լուրեր տարածվեցին, թե հարցաքննության է
հրավիրվել նաև Թուրքիայի վարչապետի որդին` Բիլալ Էրդողանը:
Խոսակցություններ կան, թե Էրդողանի որդին չի ներկայացել իրավապահ մարմիններին` ցուցմունքներ տալու: Այդ առիթով հայտարարությամբ հանդես է եկել Բիլալ Էրդողանը փաստաբան Ահմեթ Օզելը` մասնավորապես ասելով. «Իմ պաշտպանյալը մշտական բնակության վայր ունի և դատարանից ծանուցագիր ստանալուն պես պատրաստ է ներկայանալ»:
Փաստաբանը «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե դեկտեմբերի 25-ին Ստամբուլի հանրապետաան դատախազությունից իրենք ծանուցագիր են ստացել Բիլալ Էրդողանի վերաբերյալ: Ըստ Օզելի` նման լուրեր տարածողները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում, չկա որևէ իրավական հիմք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |