Տնտեսական08:39, 25 Հունվար 2014
Թուրք նախարար. «Զբոսաշրջիկների թիվը կհասցնենք 50 միլիոնի և կունենանք 50մլրդ դոլար եկամուտ»

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտնել է իր
ղեկավարած գերատեսչության առաջիկա գլխավոր նպատակը, այն է` մուտք գործել աշխարհի
այն երկրների լավագույն հնգյակի մեջ, որոնք ամենից շատն են արժանանում
զբոսաշրջիկների այցերին:
Նախարարը հիշեցրել է, որ 2002-ի ցուցանիշներով աշխարհում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ ընդունած երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել էր 17-րդ տեղը: Այժմ արդեն բարելավել է իր դիրքերը և առաջխաղացում ունեցել մինչև 6-րդ տեղը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի` նախարար Չելիքը հայտնել է, որ չնայած տարածաշրջանային ճգնաժամին` 2013-ին Թուրքիայում արձանագրվել է 10 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում: Նշել է նաև, որ աշխատանքները շարունակվելու են ոչ միայն ծովափնյա տուրիզմի զարգացման համար, այլ նաև ուշադրություն է հատկացվելու առողջարարական, մշակութային, սպորտային, կրոնական զբոսաշրջության վրա:
2012 թվականին Թուրքիա է մեկնել 31 մլն 782 հազար 832 զբոսաշրջիկ: 2013-ին նրանց թիվն ավելացել է 9.84 տոկոսով` հասնելով 34.910.098-ի: Եվրոպայից այցելած զբոսաշրջիկները կազմում են 18.7 մլն, առաջին տեղում գերմանացի տուրիստներն են (5 մլն):
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ նպատակ ունեն զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 50 միլիոնի և ունենալ 50մլրդ դոլար եկամուտ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |