Ցեղասպանություն07:33, 26 Հունվար 2014
2015-ի հարցում Անկարան հակասական մարտավարության մեջ է. Գյուլայ Գյոքթուրք
Քանի մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան թափ է հավաքում
հայկական սփյուռքի, Թուրքիայի հասարակական քաղաքական կազմակերպությունների և
պետության նախապատրաստական աշխատանքներին: Այդ հանգամանքը նկատել է տալիս
թուրքական «Բուգյուն» թեթրի սյունակագիր Գյուլայ Գյոքթուրքը: Վերջինս
ուշադրություն է հրավիրում այն առաջարկի վրա, որն արվել էր Անկարայում մտքի
ազատության նախաձեռնող խմբի և «Արևմտահայերի ազգային կոնգրեսի» կողմից
կազմակերպված «Հայացք Հրանտ Դինքի սպանությանը` 2015-ի հեռանկարներից» խորագրով
ֆորումի ժամանակ: Առաջարկվել էր սփյուռքահայերին շնորհել Թուրքիայի Հանրապետության
քաղաքացիություն և տրամադրել անձնագրեր, այլ կերպ ասած` նրանց վերադարձնել իրենց
քաղաքացիական իրավունքները:
Արևմտահայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սևակ Արծրունին նշել էր, որ այդ ճանապարհով Թուրքիան կկարողանա անարդարության և կորսված իրավունքների վերականգնման ուղղությամբ առաջընթաց քայլ կատարել: Հոդվածագիրը իրավացի է համարել նման առաջարկ-պահանջի բարձրաձայնումը: Վերոնշյալ ֆորումում կոչ է արվել թուրքական պետությանը դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ տարվող աշխատանքները: Գյուլայ Գյոքթուրքը քննարկամն է առել մասնավորապես հենց այդ կետը:
Գյոքթուրքն ակնհայտ է համարում այն, որ թուրքական իշխանությունները լրջորեն նախապատրաստվում են 2015-ին: Միայն թե անհասկանալի երանգներով է այդ ամենը ընթանում: Ըստ նրա` կառավարությունը անհստակ է գրծում, հղում է խառն ու խրթին ուղերձներ: Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների գործադրած մարտավարության հակասականությունը թուրք հեղինակը ցույց է տալիս հետևյալ ընդգծումներով:
Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն 2015 թվականը քանիցս բնութագրել է որպես մի տարեթիվ, որի ժամանակ Թուրքիան առերեսվելու է իր հետ պատմական հաշիվներ մաքրել ցանկացողների հետ, այդ բում և Հայկական հարցի մասով: Նույն Դավութօղլուն երևանյան այցից առաջ 1915-ի տեղահանությունն անվանել էր անընդունելի և անմարդկային արարք: Հեղինակը նշում է, որ արտգործնախարարի այդ հայտարարությունները հուսադրող էին:
«Թվուր էր, թե ականատես ենք լինում մի բանի, որ արտգործնախարարությունը Հայաստանի հետ հարաբերույունների կարգավորման ճանապարհին նոր դիվանագիտական նախաձեռնության ազդակներ է տալիս»:
Բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ 2014-ի սկզբին դեսպանների հետ հանդիպման ժամանակ լրիվ այլ ազդակներ արձակվեցին: Ըստ Գյոք թուրքի` այդ հանդիպման ժամանակ հղվեցին ուղերձներ ու հնչեցին հանձնարարականներ, որոնք բացարձակապես չէին տարբերվում մինչև այժմ եղած Անկարարի (ժխտողական-խմբ.) քաղաքականության ուղեգծից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |