Տարածաշրջան12:42, 27 Հունվար 2014
Սևան Նիշանյանի բանտային պայմանները բարելավվելու նպատակով ստորագրահավաք է սկսվել

Պոլսահայ հայտնի գրող, հրապարակախոս, լեզվաբան Սևան Նիշանյանի հանդեպ բանտում կիրառվող սահմանափակումները վերացնելու նպատակով էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել: Թուրքերեն լեզվով բացված http://imza.la/ կայքում բոլոր ցանկացողները կարող են էլեկտրոնային ստորագրություն թողնել՝ իրենց նպաստը բերելով Նիշանյանի բանտային պայմանները բարելավվելուն միտված այս նախաձեռնությանը:
Կայքում տեղադրված է նաև Նիշանյանի անարդար դատապարտման վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարությունը, որը ներկայացված է ստորև.
Սևան Նիշանյանի վերաբերյալ ազատազրկման որոշումը ամոթալի վճիռ է: Նրա հանդեպ կիրառվող ճնշումներն ու սահմանափակումներն անհապաղ պետք է վերացվեն:
«Դատապարտում ենք Սևան Նիշանյանի հանդեպ կիրառված անարդար որոշումը, ըստ որի նա սեփական հողակտորի վրա կառուցած գյուղական տնակի պատճառով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Անօրինական շինությունների և անվերահսկելի քաղաքաշինության դժոխք հանդիսացող մի երկրում, Շիրինջեն (գյուղ Իզմիրի Սելչուկ գավառում-EH խմբ.) զբոսաշրջային դրախտավայր դարձրած Սևան Նիշանյանի պատիժը անարդար է ու ամոթալի:
Նիշանյանի նկատմամբ դեռ չավարտված ևս մեկ դատական գործընթաց կա, որը սկսվել է այն պատճառով, որ վերջինս պնդել է, թե մուսուլմանական մեծամասնություն ունեցող մի երկրում իսլամը ծաղրող կամ վիրավորող արտահայտություններ չեն կարող համարվել ատելություն սերմանող հանցագործություն:
Սևան Նիշանյանի դատապարտումը խոսքի ազատության վրա ստվեր գցող մի վարկաբեկիչ որոշում է:
Սևան Նիշանյանը, ով մեծածարժեք ծագումնաբանական բառարաանից բացի բազմաթիվ ստեղծագործություններ է տվել Թուրքիային ու աշխարհին: Բանտում Նիշանյանի վրա կիրառվող՝ գրադարանում աշխատելու ժամերի կրճատումը, համակարգչի արգելումը, ուսումնասիրություններն ու աշխատանքները շարունակելու արգելքները պետք է անհապաղ վերացվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |