Ցեղասպանություն11:33, 28 Հունվար 2014
Էնվեր փաշայի թոռը Ցեղասպանությունն անվանել է հեքիաթ, իսկ հայերին` մեծ ժողովուրդ

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք պարագլուխներից Էնվեր փաշայի
(ռազմական գործերի նախարար) թոռը` Օսման Մայաթեփեքը, հանդես է եկել
ցեղասպանությունը ժխտող հայտարարությունով: Արևմտյան Հայաստանում իրականացված
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նա անվանել է հեքիաթ:
Թուրքական «Դողան Հաբեր» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Մայաթեփեքը բառացիորեն կրկնել է ժխտողականության վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզը` ասելով, որ եղել է տեղահանություն, որի ժամանակ երկու կողմերն էլ կրել են ողբերգական կորուստներ: Էնվերի թոռը կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային, որոնք իբր հայերին հրահրել են օսմանցիների դեմ:
«Հայկական 200 հազարանոց բանակը ռուսների հետ կռվում էր թուրքական բանակի դեմ»,- ասել է Մայաթեփեքը` նշելով, որ Օսմանյան կայսրությունում հայերին առաջարկվել էր ինքնավարություն, որը, սակայն, մերժվել էր նրանց կողմից:
Էնվերի թոռը ցանկություն է հայտնել, որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից:
«Մենք էլ, կամաց-կամաց ազատվելով այդ պրոբլեմից, կկարողնանաք կարգավորել հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ: Կկարողանանք միևնույն ժամանակ առևտրատնտեսական և մշակութային կապեր զարգացնել: Հայերը մեծ ժողովուրդ են»:
Նշենք, որ Էնվեր փաշան սպանվել է Միջին
Ասիայում խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ ՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի գլխավորած զորաջոկատի կողմից։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |