Միջազգային12:14, 28 Հունվար 2014
Թուրքիան և Ֆրանսիան 11 պայմանագիր են ստորագրել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-ից երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով քննարկված հարցերը, նշել է, որ հանդիպման ժամանակ կարևորվել է երկու երկրների առևտրի ծավալների ավելացման և տնտեսական համագործակցությունը:
Գյուլը նշել է, որ Օլանդի հետ միասին որոշել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 15 միլիարդից հասցնել 20 միլիարդ եվրոյի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Ֆրանսիայի և Թուրքիայի միջև ստորագրվել է 11 պայմանագիր, որոնք վերաբերում են առևտրաշրջանառության ավելացմանը, էներգետիկ ոլորտում համագործակցությանը:
Նախագահները քննարկել են նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության, սիրիական խնդրին վերաբերող հարցեր:
Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը վերաբերող 35 բաժիններից
միայն 14 են քննարկվել և միայն բոլոր հարցերը քննարկելուց հետո կարելի կլինի մտածել անդամակցության հավանականության մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |