Միջազգային06:25, 28 Հունվար 2014
Օլանդը Թուրքիայում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Հունվարի 27-ին Թուրքիա
է մեկնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պաշտոնական ընդունելությունից հետո նա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ առանձնազրույց է ունեցել, որին հաջորդել է երկու նախագահները համատեղ մամուլի ասուլիսը:
Ֆրանսիայի նախագահ Օլանդը
մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրել է Հայոց
ցեղասպանության ճանաչման հարցը:
«Նման պատմական իրադարձությունների
ուսումնասիրությունը կարող է ցավալի լինել: Մենք պետք է հաշտության ուղիներ փնտրենք:
Պետք է աշխատենք, որպեսզի անցյալում տեղի ունեցածի
մասին իմանան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական «Աքշամ» թերթը:
Օլանդը հիշեցրել է,
որ 2008 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը
ճանաչող օրենք էր ընդունվել, որը պետք է կիրառության մեջ մտնի:
Թուրքիայի նախագահ Գյուլն
իր հերթին նշել է, որ Թուրքիան պատրաստ է բացել
իր արխիվները, սակայն այդ հարցը միակողմանի հնարավոր չէ լուծել: Գյուլը ընդգծել է
, որ այս տարիներին Թուրքիայում զգալի փոփոխություններ են արձանագրվել խոսքի ազատության
տեսանկյունից, բազմաթիվ օրենքներ են փոխվել,
որոնք հնարավորություն են տալիս խոսել ժամանակին արգելված թեմանրի մասին: Գյուլը հիշեցրել
է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
կողմից(ՄԻԵԴ) Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գործով
կայացված որոշման մասին: ՄԻեԴ-ը Փերինչեքին արդարացրել էր՝ նրա կողմից Հայոց ցեղասպանության
ժխտումը դիտարկելով խոսքի ազատության շրջանակներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |