Ցեղասպանություն07:48, 29 Հունվար 2014
Թուրքիայի ուսանողական խորհուրդը Օլանդից պահանջում է չաջակցել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին
Թուրքիայի ուսանողական
խորհրուրդը նամակ է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որով իր մտահոգությունն է հայտնում Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի պատրաստման վերաբերյալ:
Թուրքիական «Արջա աժանս» լրատվական կայքը հայտնում է, որ նամակը Օլանդին է փոխանցվել
վերջինիս Գալաթասարայի համալսարան կատարած այցելության ժամանակ:
Նամակում հիշեցվում է Ֆրանսիայի՝ Թուրքիայում ունեցած կարևոր և առանձնահատուկ դերի մասին, ընդգծվում, որ երկու երկրների համատեղ անցյալը չպետք է անտեսվի և զոհաբերվի քաղաքական պատեհությանը:
«Թուրքիայում թուրք, հայ և ֆրանսիացի ուսանողները
միևնույն դպրոցներում միասին ուսում են ստանում
և յուրաքանչյուր հարց կարողանում են ազատորեն
քննարկել: Ի՞նչ շահ կա դոգմաներ բերել 21-րդ դար»,- նշված է նամակում:
Նամակի հեղինակները,
հիշեցնելով Ֆրանսիայի դերը ազատատենչ գաղափարների
տարածման հարցում, ընդգծում է, որ Ֆրանսիան
հետագայում ևս պետք է շարունակի միջազգային իրավունքներին և արժեքներին տեր կանգնել:
Նամակով պահանջվում է,
որպեսզի Ֆրանսուա Օլանդը չաջակցի մի օրինագծի հաստատմանը, որը անհամատեղելի է խոսքի
ազատության իրավունքի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |