Ցեղասպանություն08:07, 30 Հունվար 2014
«Թալեաթ փաշա» կոմիտեն սփյուռքաբնակ 4մլն թուրքի լծել Ցեղասպանության ժխտման գործին
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող «Թալեաթ փաշա» կոչվող թուրքական
կոմիտեն իր գոհունակությունն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
(ՄԻԵԴ) վերջերս կայացրած վճիռը, որով բավարարվել էր «Փերինչեքն ընդդեմ
Շվեյցարիայի» գործով դատական հայցը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված գիտաժողովի ժամանակ թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այդ արտահայտության համար նրան 2008-ին դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3.000 շվեյցարական ֆրանկ տուգանքի:
Վերոնշյալ կոմիտեի բնորոշմամբ` Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը մինչև այժմ եղած ամենամեծ հաղթանակն է հայերի դեմ մղված պայքարում:
Ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվական կայքի` «Թելաթ փաշա» կոմիտեն հրապարակել է ճանապարհային քարտեզ, որը նպատակ է հռչակել Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունած երկրներին չեղարկել տալ այդ բանաձևերը: Կոմիտեն նաև նպատակադրվել է այդ գործին լծել արտասահմանաբնակ շուրջ 4 մնլ թուրքի:
Տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք այդ հարցում գործել ենք տալու միջազգային հանրությանը: Այդ առումով անհրաժեշտություն կա, որ արտգործնախարարությունից բացի Թուրքիայի մյուս գերատեսչություններն էլ միանան պայքարին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |