Տնտեսական10:10, 30 Հունվար 2014
Թուրքիայի և Իրանի միջև կնքվել է արտոնյալ առևտրի պայմանագիր

Հունվարի 28-29-ին Իրանի
Իսլամական Հանրապետության կատարած այցի արդյունքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանն իրանական կողմի հետ ստորագրել է արտոնյալ առևտրային պայմանագիր,
որի շուրջ բանակցություններն արդեն 10 տարի ընթանում էին: Ըստ այդ պայմանագրի`
Թուրքիան գյուղատնտեսական որոշ ապրանքների վրա սակագնայի զեղչ կսահմանի Իրանի
համար: Դրա դիմաց Իրանը Թուրքիայի համար զեղչ կսահմանի արդյունաբերական ապրանքների
վրա:
Ըստ թուրքական «Մեդյա 73» լրատվականի` այդ պայմանագրի կյանքի կոչվելուց հետո սպասվում է, որ Իրան կատարվելիք Թուրքիայի արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալները 3 տարվա ընթացքում կկրկնապատկվեն: 2012-ին օրինակ այն կազմել է 830 մլն դոլար:
Էրդողանի այցի ընթացքում գումարվել է նաև Թուրքիա-Իրան համատեղ առևտրային հանձնաժողովի 5-րդ նիստը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականին երկու երկրների միջև իրականացվող առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |