Միջազգային13:07, 30 Հունվար 2014
Իսրայելական հետախուզություն. «Թուրքիայում Ալ Քաիդայի 3 հենակետ կա»

Իսրայելի ռազմական հետախուզության (MOSSAD) պետ գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին Թել
Ավիվում կազմակերպված անվտանգության նիստի ժամանակ մի քարտեզ է ցույցադրել՝ նշելով,
որ Թուրքիայում Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության 3 հենակետ կա:
Կոչավիի խոսքով պատերազմելու համար Սիրիա մեկնող
Ալ Քաիդայի անդամները, Սիրիայում չեն մնում, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով
անցնում են Եվրոպա: Կոչավիի խոսնակը նշել է 3 բազաների տեղակայման վայրերը՝
Քարաման, Օսմանիյե և Շանլըուրֆա: Թուրքական «Ջումհուրիյեթ» էլեկտրոնային պարբերականի
փոխանցմամբ Ռոյթերս լրատվական գործակալությունն այս լուրը որպես կարևոր լուր է
հրապարակել: Նշվում է, որ Թուրքիայում գտնվող 3 հենակետերում ընդհանուր առմամբ Ալ
Քաիդայի 100 զինյալ է գտնվում:
Անկարան հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Սիրիայում զարգացող իրադարձությունները առաջին հերթին Թուրքիայի համար են սպառնալից և Թուրքիան ներկայումս շարունակում է պայքարն այդ կառույցների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |