Իրավական14:06, 30 Հունվար 2014
Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու համար օրենսդրական փոփոխություն կկատարի

Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստին Տոբիրան հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր oրենսդրական փոփոխության
վրա:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախարարը, ով մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից մատուցված ամենամյա ճաշկերույթին, նշել է, որ երկրի նախագահի պարտավորությունների շրջանակում կառավարությունը Սահմանադրության, Եվրոպայի և Ֆրանսիայի միջազգային սկզբունքներին համապատասխան օրենսդրական փոփոխություն է պատրաստում:
CCAF-ի համանախագահ
Մուրադ Փափազյանը իր հերթին
նշել է, որ վստահում
են նախագահ Ֆրանսուա
Օլանդին, ով
օրեր առաջ Թուրքիայում վերահաստատել է, որ
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կընդունի:
CCAF-ի ամենամյա ընթրիքին մասնակցել է նաև
ֆրանսիացի մտավորական Բերնարդ-Անրի
Լևին, ում
հանձնվել
է այս
տարվա արիության մրցանակը՝ Հայ դատին ցուցաբերած աջակցության համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |