Հասարակական14:22, 31 Հունվար 2014
Դիարբեքիրի հայկական եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի
Միջին Արևելքի
ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարքբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին մնացել է
առանց հոգևոր հովվի, այդ պատճառով էլ եկեղեցում կանոնավոր ծիսական արարողություններ չեն արվում:
Եկեղեցին 32 տարի դադարից հետո 3 տարի առաջ վերաբացվել է Սուրբ
Կիրակոս հայկական հիմնադրամի ջանքերով: Հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայի պնդմամբ` իրենք արդեն այս հարցով դիմել է Պոլսո պատրիարքությանը, սակայն այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրիարքարանը հոգևորականների քանակի առումով խնդիր ունի, ու պատճառով դեռևս ոչ մեկին չեն կարող նշանակել:
Թուրքայը թուրքական «Անադոլու » լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հիշեցրել է, որ եկեղեցին վերաբացվել է 2011 թվականին և բացումից ի վեր եկեղեցում պատարագ մատուցվում է միայն հատուկ օրերին և կրոնական տոների ժամանակ, երբ Ստամբուլից հատուկ հոգևորական է հրավիրվում:
Նա ասել է, որ քանի որ Թուրքիայում ճեմարաններ չեն գործում, հոգևորական դառնալ ցանկացողները Երուսաղեմում են կրթություն ստանում:
«Մենք չգիտենք, թե մեր եկեղեցում երբ հոգևորական կնշանակեն: Սա շատ կարևոր եկեղեցի է, և այստեղ պետք է կանոնավոր պատարագ մատուցվի» ,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ:
2011 թ.-ին
եկեղեցին 32 տարվա դադարից հետո նորից բացել է իր դռները
հավատացյալների համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
աշվի առնելով միջազգային փորձը՝ Թուրքիան նպատակ ունի նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք երեխաները կարող են հանդիպել սոցցանցերում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |