Տնտեսական08:45, 01 Փետրվար 2014
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը Թուրքիայի տնտեսության վիճակը հուսադրող է համարում

Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Փոլ Քրուգմանը « New York Times» թերթի իր սյունյակում անդրադարձել է Թուրքիայի տնտեսական զարգացումներին:
Քրուգմանը նշում է, որ համաշխարհային տնտեսությունում կատարվող զարգացումների հիմնական խնդիրն այն է, որ արևմտյան տնտեսությունները դեռևս թույլ են,
քան Թուրքիայի և այլ զարգացող երկրների տնտեսությունները:
Տնտեսագետը, նշելով որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն
չի կարող ունենալ, այնուամենայնիվ, Թուրքիայում,
որտեղ այս պահին քաղաքական խառանաշփոթ իրավիճակ է տիրում, նոր տնտեսական ճգնաժամն անցանկալի է համարում: Քանի որ, ինչպես նշում
է մասնագետը, գոյություն ունի ճգնաժամի տարածման հավանակնություն: «Այժմ բոլորին անհանգստացնում
է, թե արդյոք Թուրքիայում առկա խնդիրներն այլ զարգացող երկրներ կտարածվեն, թե ոչ»,-
նշում է տնտեսագետը:
Քրուգմանը Թուրքիայի վիճակը հուսադրող է համարում՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում հատկապես
ցածր է պետական պարտքը, իսկ տնտեսություն ընդհանուր վիճակը այդքան էլ վատ չէ:
Սակայն, նախկինում համաշխարհային տնտեսության
ճգնաժամերը բացասական ազդեցությունը հաշվի առնելով՝ Քրուգմանը կարծում է, որ
հոռետեսական սպասելիքները կազդեն Թուրքիայի վրա, միևնույն ժամանակ ամբողջ աշխարհն անպաշտպան
կդարձնեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |