Տարածաշրջան11:40, 03 Փետրվար 2014
Իսրայելը Մավի Մարմարայի գործով Թուրքիային առաջարկում է 20 միլիոն դոլար փոխհատուցում
Թուրքական «Միլլիյեթ» թերթը, հղում անելով
իսրայելական «Haaretz» թերթին տեղակացնում է, որ ըստ թերթի դիվանագիտական աղբյուրների երկու կողմերի
միջև բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ որևէ կոնկրետ պայմանավորվածություն
չկա:
Ասվում է, որ բանակցություններում արմտյան դիվանագետները հայտնել եմ, որ թուրքական
կողմը իջեցրել է պահանջվող փոխհատուցման գինը և ներկայումս պահանջում է 30 միլիոն դոլար:
Բանակցություններից վերադարձած իսրայելական պատվիրակության հետ զրուցել է իսրայելի
վարչապետ Բենյամին Նեթենհաուն և որոշում կայացրել Թուրքիային առաջարկել 20 միլիոն դոլար
փոխհատուցում: Թուրքիայի պատասխանը առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2010 թ-ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել: Անկարան պահանջում է Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել ևփոխհատուցել տուժածների ընտանիքներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |