Ցեղասպանություն07:43, 03 Փետրվար 2014
Թուրք ազգայնականները բողոքել են Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի դեմ

Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական բանվորական» կուսակցությանը կից «Ոչ ռասիզիմին և ազգայանականությանը» խումբը Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Ստամբուլում «Ինչո՞ւ պետք է պետությունները ներողություն խնդրեն» խորագրով խորհրդաժողով է կազմակերպել:
Դողու Փերինչենքի գլխավորած «Աշխատավորական կուսակցության» երիտասրդական թևի ներկայացուցիչները,
փորձել են տապալել խորհրդաժողովի աշխատանքները՝ բողոքի ակցիա
կազմակերպելով խորհրդաժողովի անցկացման վայրում: Այս մասին
տեղեկացնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:
«Առաջադեմ երիտասարդներ» կոչվող խմբի ներկայացուցիրչները
հայտնել են, որ իրենց բողոքն ուղղված է ոչ թե խորհրդաժողովի մասնակիցների, այլ բանախոսներ
Օրալ Չալըշարի և Ռոնի Մարգուլիսի դեմ, որոնք ասում են, թե Թուրքիան իրագործել է Հայոց
ցեղասպանությունը:
Խումբը վանկարկել է «Ցեղասպանության սուտն
ամերիկյան նախագիծ է», «Հրանտին սպանել
է Ֆեթուլլահի ավազակախումբը»:
Տեղեկացնենք, որ «Աշխատավորական կուսակցությունը» ծայրահեղ ազգայնական և հակահայկական
կողմնորոշում ունի: Կուսակցության հիմնադիր ղեկավարը Դողու Փերինչեքն է, ով հայտնի
է իր հակահայ և Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված գործունեությամբ:
Նա 2005 թ. Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ գործ էր հարուցվել, և Փերինչեքը դատապարտվել էր 90 օր պատժաչափի:
Փերինչեքն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան(ՄԻԵԴ):
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը խոսքի ազատության իրավունքի շրջանակներում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |