Իրավական11:22, 03 Փետրվար 2014
Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում Էրդողանի որդու գործին կրկին ընթացք է տրվել

Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Նեջմեթին Բիլալ Էրդողանի գործով նորից քննություն կանցկացվի:
Թուրքիայում
կոռուպցիայի և կաշառակերության 2-րդ հետաքննության գործով նորանշանակ դատախազները որոշում են կայացրել
կրկին քննության առնել գործով անցնող Նեջմեթթին Բիլալ Էրդողանին առնչվող դոսյեն:
Նախկինում
հետաքննությունն իրականացնող դատախազ Մուամմեր Աքքաշը նույն գործի շրջանակներում
Բիլալ Էրդողանին և 41 գործարարի հարցաքննության էր կանչել: Սակայն Աքքաշը հեռացվել էր գործի վարույթից: Գործը տրվել էր 4 դատախազների, որոնք, մեկ ամիս
ուսումնասկիրելով գործը, կրկին որոշել են
41 գործարարներին հարցաքննության կանչել: Այս մասին տեղեկացնող թուրքական
«Ջումհյուրյեթ» թերթը հայտնում է, որ կասկածյալները մոտ օրերին ցուցմունք տալու
համար դատախազություն կներկայանան:
Նշվում է, որ Բիլալ Էրդողանի հարցաքննության կանչելու
վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել: Դատախազները դեռևս շարունակում
են նրա գործի քննությունը և միայն այն
ավարտելուց հետո կորոշեն կանչել Էրդողանին հարցաքննության, թե ոչ:
Հիշեցնենք, որ դատախազ Աքքաշի կողմից Բիլալ Էրդողանին
ուղարկված հարցաքննության ներկայանալու ծանուցագիրը վերջինս չէր ստացել: Թուրքական
լրատվամիջոցները պնդում էին, որ Թուրքիայի վարչապետի որդին փախել է և թաքնվում է
Բաքվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |