Իրավական07:45, 03 Փետրվար 2014
Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանը դատի է տալիս թուրքական երկու օրաթերթի

Գյուլենական իսլամական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբան
Նուրուլլահ Ալբայրաքը պատրաստվում է դատի տալ Թուրքիայում հրապարակվող «Սաբահ» և «Թաքվիմ» պարբերականներին: Համապատասխան
դատական հայցը ներկայացվելու է Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն:
Փաստաբանի պարզաբանմամբ` նշյալ երկու թերթերը ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Թուրքիայի սահմանադրությամբ ամրագրված «անձնական կյանքի գաղտնիության» և «անձի հաղորդակցության գաղտնիության» իրավունքները: Ալբայրաքը նկատել է տալիս, որ վերոնշյալ պարբերականները, մամուլում և համացանցում հրապարակելով Գյուլենի գաղտնալսված հեռախոսազրույցները, ըստ էության կոպտորեն խախտել են Թուրքիայի քրեական օրենսգրքի 132 և 125 հոդվածները: Փաստաբանը համարում է, որ Գյուլենի անձնական կյանքին վերաբերող երկխոսությունների հանրայնացումը դիտվում է որպես ոտնձգություն նրա պատվի և բարի համբավի դեմ:
Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակովղ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը հզոր իսլամական շարժման առաջնորդ է և բազմաթիվ մահմեդական երկրներում, այդ թվում և Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունի: Վերջին շրջանում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալը կապվում է Էրդողան-Գյուլեն հակամարտության հետ: Իսկ նախկինում գյուլենական համայնքը միշտ դիտվել է որպես Էրդողանի վարչակազմի վարած իսլամական քաղաքականությունը սատարող ուժ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |