Միջազգային12:48, 04 Փետրվար 2014
Գերմանիայի իշխող կուսակցությունը դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել
Թուրքիայի Եվրամիության (ԵՄ)անդամակցությանը:
Թուրքական
«Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման հայտարարություններ
կատարվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գերմանիա կատարած
այցելության նախօրեին:
Թուրքական
աղբյուրը մեկտեղել է Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ Գերմանիայում
հնչեցված հայտարարությունները:
Նշվում
է, որ շաբաթվա վերջում քննարկման է դրվելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի
«Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության ծրագիրը, որի նախնական տարբերակը
դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:
Ծրագրում նույնիսկ ներառված չեն
Թուրքիայի, որպես ԵՄ «արտոնյալ
գործընկեր» դառնալու մասին Մերկելի
կուսակցության հայտարարությունները:
Գերմանիայի
արտգործնախարար Ֆրանկ Ուլթեր Սթեյնմեյերը հայտնել է, որ նախատեսում է թուրք գործընկերների հետ լուրջ քննարկումներ անցկացնել՝ կապված իրավական պետությանը, արդարադատությանը և
մարդու իրավունքներին վերաբերող փաթեթների քննարկման հետ:
Իշխանական
«Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ռոլֆ
Մյութզենիխն էլ անդրադարձել է Թուրքիայում
տեղի ունեցած կոռուպցիոն և կաշառակերության աղմկահարույց դեպքերի բացահայտմանը:
Գերմանացի գործիչը նշել է, որ կոռուպցիոն հետաքննությունը վարող դատախազների
հարցում Էրդողանի դիրքորոշումը անընդունելի է և իրավական պետության չափանիշների
հետ անհամատեղելի է:
Ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության
խորհրդարանական խմբացկության ղեկավար Մանուել Սառազին Մերկելին կոչ է արել
հստակեցնել այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |